Մեր առաքելությունը
Ստեղծել ամուր, անվտանգ և երկարակյաց շինություններ՝ ապահովելով բարձր որակ, հստակ կազմակերպված աշխատանք և պատվիրատուի համար առավելագույն վստահություն յուրաքանչյուր փուլում․ սա մեր թիմի առաքելությունն է, և այս ճանապարհին մենք առաջնորդվում ենք կարևոր երեք սկզբունքներով՝ որակ, պատասխանատվություն, ազնիվ գործընկերություն։
Մենք կառուցում ենք ոչ միայն շենքեր և կառույցներ։ Մենք կառուցում ենք միջավայր, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում, ստեղծում իրենց ապագան։
Մեր թիմը
ՀԱՐՄԱՔՍ-ի հաջողության հիմքում մարդիկ են։ Փորձառու ինժեներներից, շինարարական ղեկավարներից, տեխնիկական մասնագետներից և աշխատակիցներից ձևավորված մեր թիմի յուրաքանչյուր անդամի ողջ գործունեությունը կենտրոնացած է մեկ նպատակի շուրջ՝ ստեղծել այնպիսի արդյունք, որի որակի համար կարելի կլինի հպարտություն ապրել նաև երկար տարիներ հետո։
Մեր արժեքները
Որակ, պատասխանատվություն, թափանցիկություն, անվտանգություն և շարունակական մասնագիտական զարգացում․ ահա մեր թիմի արժեքները, որոնցով մենք առաջնորդվում ենք մեր երկրի ու հասարակության համար արարման մեր ճանապարհին։
Յուրաքանչյուր նոր նախագիծ մեր թիմի համար երբեք որպես հերթական պատվեր չի դիտարկվում։ Դա վստահություն է, որը մենք պարտավոր ենք արդարացնել մեր աշխատանքի որակով, մասնագիտական բարձր կատարողականով և մեծագույն պատասխանատվությամբ։
Ինչո՞ւ են մեզ ընտրում
• Համակարգված և վերահսկվող շինարարական գործընթաց• Փորձառու ինժեներական և տեխնիկական թիմ
• Պատասխանատու մոտեցում յուրաքանչյուր նախագծի նկատմամբ
• Որակի և անվտանգության առաջնահերթություն
• Երկարաժամկետ համագործակցության մշակույթ
• Վստահելի գործընկերություն՝ նախագծի բոլոր փուլերում
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ ուղղվածության շինարարական աշխատանքներ է իրականացնում ձեր ընկերությունը
Մեր կազմակերպությունը մասնագիտացած է ձեր հողատարածքների վրա շենքերի և շինությունների կառուցման (կապիտալ շինարարության) աշխատանքներում՝ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մենք իրականացնում ենք բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցում՝ հիմքից մինչև հանձնում։
Արդյո՞ք տրամադրում եք երաշխիք կատարված աշխատանքների համար
Այո՛, անպայման։ Որպես պրոֆեսիոնալ շինարարական կազմակերպություն՝ մենք գործում ենք ՀՀ շինարարական նորմերին համապատասխան և պայմանագրով սահմանված կարգով տրամադրում ենք երկարամյա երաշխիք կառույցի սեյսմակայունության, կոնստրուկտիվ ամրության և կատարված բոլոր կապիտալ աշխատանքների համար։
Կարո՞ղ ենք դիմել ձեզ, եթե դեռ չունենք պատրաստի նախագիծ (պրոյեկտ)
Այո՛, կարող եք դիմել։ Մենք իրականացնում ենք աշխատանքներ ինչպես պատրաստի նախագծերով, այնպես էլ առաջարկում ենք «նախագծումից մինչև կառուցում» լուծումներ՝ համագործակցելով առաջատար ճարտարապետների և ինժեներների հետ, որպեսզի ձեր գաղափարը վերածենք պատրաստի շինության։
Ինչպե՞ս է հաշվարկվում շինարարության արժեքը և ինչպե՞ս ստանալ նախահաշիվ
Յուրաքանչյուր նախագծի արժեք հաշվարկվում է անհատական՝ կախված շինության ծավալից, բարդությունից, օգտագործվող նյութերից և տեղանքի առանձնահատկություններից։ Նախնական նախահաշիվ ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ, տրամադրել նախագծային տվյալները, և մեր մասնագետները կկազմեն մանրամասն արժեքային առաջարկ։
Իրականացնո՞ւմ եք արդյոք բնակարանների կամ գրասենյակների կոսմետիկ վերանորոգում
Ո՛չ, մեր ընկերությունը կոսմետիկ կամ մասնակի վերանորոգման ծառայություններ չի մատուցում։ Մեր ողջ ռեսուրսներն ու տեխնիկական հագեցվածությունը կենտրոնացված են լայնամասշտաբ շինարարական նախագծերի և կապիտալ կառուցապատման վրա։